

Օգոստոսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում․ ժամը 15։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժին են զանգահարել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «Մասիս Տոբակո»-ում բարձրությունից վայր ընկնելու հետևանքով «Գանգուղեղային վնասվածք հարցականով» ախտորոշմամբ ժամը 14։45-ի սահմաններում Մասիսի շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել երկու քաղաքացու։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացիները Արարատի մարզի բնակիչներ 42-ամյա Վիտալի Խ․-ն և 22-ամյա Արտեմ Օ․-ն են։
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում, Մասիս Կայարանում գտնվող «Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ի տարածքում կառուցվող թղթի նոր արտադրամասում աշխատող՝ Վիտալի Խ․-ն և Արտեմ Օ․-ն էլեկտրական կառի վրա ամրացված մետաղյա հարթակի վրա մոնտաժման աշխատանքներ կատարելու ժամանակ բարձրությունից վայր են ընկել, որի հետևանքով ստացել են վնասվածքներ և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
Նշվում է, որ Վիտալի Խ․-ն և Արտեմ Օ․-ն աշխատում են «Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ում՝ որպես էլ. տեխնիկներ։
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …