Լրահոս 24/7

Հայ ժողովուրդը կորցրեց իր արժանի զավակներից մեկին. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի մահվան մասին։

Հայ ժողովուրդը կորցրեց իր արժանի զավակներից մեկին, ով իր կյանքը նվիրեց հայկական կրթության ու մշակույթի պահպանմանը, ակտիվ գործունեություն ծավալեց ամերիկահայ համայնքային կյանքում:

Վերջին տասը տարիների ընթացքում, ստանձնելով Ընկերակցության գործադիր տնօրենի պաշտոնը, Զավեն Խանջյանը շարունակեց իր բեղուն գործունեությունը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ, իր ներդրումն ունեցավ նաև Հայաստանում իրականացվող բազմաթիվ սոցիալական, կրթական ու մշակութային ծրագրերում։

Այս դժվարին պահին իմ զորակցությունն եմ հայտնում պարոն Խանջյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության բոլոր անդամներին»։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

5 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

6 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

7 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

7 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

7 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

8 hours ago