Աշխարհ
14.08.2024

Մարսի վրա ջուր է հայտնաբերվել. BBC

Մարսի վրա ջուր է հայտնաբերվել. BBC

ՆԱՍԱ-ի գիտնականներն առաջին անգամ Մարսի վրա հեղուկ վիճակում ջուր են հայտնաբերել։ Այն գտել են մոլորակի մակերեսի տակ մեծ խորությամբ, գրում է BBC-ն։

ՆԱՍԱ-ի Mars Insight Lander զոնդի հավաքած տվյալների վերլուծությունից հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ Մարսի ընդերքի խորքում հեղուկ ջրի «պղպջակ» կա:

Ավելի վաղ հարևան մոլորակի վրա ջուր արդեն հայտնաբերվել էր, բայց ոչ հեղուկ վիճակում, այլ բևեռներում՝ սառույցի և մթնոլորտում՝ գոլորշու մնացորդների տեսքով։

Վերլուծությունը ցույց է տվել, որ ջուրը գտնվում է Մարսի մակերեսի տակ՝ 10-ից 20 կիլոմետր խորությամբ։

Այս հայտնագործությունը, ըստ պրոֆեսոր Մայքլ Մանգայի, հարց է առաջացնում, թե «Ու՞ր է անհետացել Մարսի ջուրը»:

Մոլորակի մակերեսն ուսումնասիրող գիտնականները վաղուց եկել են այն եզրակացության, որ ժամանակին այնտեղ ջուր է եղել՝ մակերեսին գետերի և լճերի հետքեր կան։ Սակայն վերջին երեք միլիարդ տարվա ընթացքում այն ​​անապատ է եղել։

Ենթադրվում է, որ ջրի մի մասը գոլորշիացել է, բայց մի մասն էլ, ըստ երևույթին, մնացել է մակերեսի տակ:Գիտնականները կարծում են, որ ջրի շատ հանքավայրեր կան Մարսի վրա։

Եվ եթե իսկապես այդպես է, ապա, ըստ նրանց հաշվարկների, այդ անտեսանելի հանքավայրերում եղած ջուրը կարող է մեկուկես կիլոմետրից ավելի հաստությամբ ջրի շերտով ծածկել Մարսի ամբողջ մակերեսը, որը փոքր է Խաղաղ օվկիանոսի տարածքից:

Գիտնականները ենթադրում են, որ «եթե Մարսի վրա պոտենցիալ բնակելի վայրեր կան, դրանք կարող են լինել մակերեսի խորքում»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է