

Փրկարար ուժերի մասնագիտական պատրաստվածության բարձրացման, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների մարտավարության մակարդակի մշտական ապահովման նպատակով՝ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն, ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության ծառայողները պարբերաբար անակնկալ ստուգայցեր են իրականացնում հրշեջ-փրկարարական ջոկատներ։
Օգոստոսի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության կողմից անակնկալ ստուգայց-շրջայցեր են իրականացվել Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումներ․ աշխատակիցներն այցելել են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության՝ մեկ, Արարատի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների երեք հրշեջ-փրկարարական ջոկատներ և հետևել ծառայության կրման ընթացքին։
Օպերատիվ-տակտիկական հնարավորությունների ստուգման նպատակով հրշեջ-փրկարարական ջոկատների բակերում անց են կացվել նաև տակտիկական պարապմունքներ։
Շրջայցի ընթացքում ստուգվել են փաստաթղթերի և տեխնիկայի վիճակը, անձնակազմի պատրաստվածության մակարդակը, բարոյահոգեբանական վիճակը։
Ստուգայցերի ավարտին մասնագետների կողմից վեր են հանվել առկա խնդիրները, ցուցաբերվել մասնագիտական և մեթոդական օգնություն, թերությունների շտկման ուղղությամբ տրվել հստակ կարգադրություններ։
Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…
«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…
2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…
Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…