Լրահոս 24/7

ՀՀ-ն կարևորում է Հնդկաստանի հետ բազմոլորտ համագործակցությունը. Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին Անկախության օրվա կապակցությամբ:

«Անկախությունից ի վեր Հնդկաստանը հասել է տպավորիչ արդյունքների՝ կառուցելով ժողովրդավարական պետություն, ապահովելով շարունակական տնտեսական աճ և գիտության արդիականացում, գրանցելով առաջընթաց տարբեր բնագավառներում:

Համոզված եմ, որ ներկայումս միջազգային ասպարեզում Հնդկաստանի ստանձնած պատասխանատու դերը կծառայի ի նպաստ համընդհանուր կայունության և հավասարակշռության:

Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ բազմոլորտ համագործակցության հետևողական զարգացումը:

Լիահույս եմ, որ մեր երկրների միջև ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները հետագայում առավել կխորանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասվում է նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

5 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

5 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

5 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

6 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

6 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

6 hours ago