

Տասնյակ իսրայելցի վերաբնակներ հարձակում են գործել օկուպացված Հորդանան գետի Արևմտյան ափի Ջիթ գյուղի վրա։ Նրանք հրկիզել են տներ և մեքենաներ։ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ առնվազն մեկ մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է CNN-ը։
Ավելի քան 70 վերաբնակներ, որոնցից մի քանիսը՝ դիմակավորված, քարեր և շշառումբեր են նետել բնակիչների վրա, գնդակներ արձակել և արցունքաբեր գազ կիրառել։ 23-ամյա պաղեստինցի մի երիտասարդ զոհվել է կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքից։ Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է, որ 3 հոգի դիմել է բուժօգնության։
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է, որ մեկ մարդ է ձերբակալվել խռովության շուրջ հարցաքննության համար, պաղեստինցու մահվան հանգամանքներն ուսումնասիրվում են։
Իսրայելի քաղաքական առաջնորդները դատապարտել են հարձակումը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակման մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։
Միայն 2023 թ. հոկտեմբերի 7-ից (երբ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո սկսվեց պատերազմը Գազայի հատվածում) մինչև 2024 թ. օգոստոսի 5-ը ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունն արձանագրել է վերաբնակների առնվազն 1143 հարձակում պաղեստինցիների դեմ:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…