Լրահոս 24/7

Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացին նվիրված աշխատաժողով է անցկացվել

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նյութական և դատավարական իրավունքի ներկայացում ՀՀ պետական մարմինների հիմնական դերակատարների համար աշխատաժողովին: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Նախարարի տեղակալը նշել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի փետրվարի 1-ից:

«Կանոնադրության վավերացմամբ՝ Հայաստանը վերահաստատել է հանձնառությունը՝ պայքարելու համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող ծանրագույն հանցագործությունների անպատժելիության դեմ: Այս որոշումն արտացոլում է ՀՀ նվիրվածությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության և օրինականության սկզբունքներին։

Հռոմի կանոնադրության վավերացման և հետվավերացման գործընթացներում նույնքան կարևոր նշանակություն ունի Արդարադատության նախարարության համագործակցությունը միջազգային գործընկերների հետ, մասնավորապես՝ Նիդերլանդների Թագավորության դեսպանատան հետ համագործակցության շրջանակներում մեկնարկած՝ «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» խորագրով մեկամյա ծրագիրը։

Այս նախաձեռնությունը իրականացվում է վստահելի գործընկեր «ԻրավունքիԵվրոպա» հասարակական կազմակերպության կողմից՝ ԱՆ նախարարության հետ համագործակցությամբ, ինչի շնորհիվ կազմակերպվել է նաև այս աշխատաժողովը, ինչպես նաև իրականացվում է իրավական ակտերի մշակում, իրազեկման գործընթացում աջակցություն նաև ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման աջակցություն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Թիվ 1

Recent Posts

Արդյո՞ք Ուկրաինան վաճառո՞ւմ է իր ազգային ռեսուրսները

Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…

4 hours ago

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

9 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

9 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

9 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

9 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

10 hours ago