Մադրիդի «Ռեալի» նորեկ, ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն իսպանական Լա լիգայի առաջին տուրի «Մալյորկայի» դեմ հանդիպումից (1-1) հետո իր մարզաշապիկը հանդերձարանում նվիրել է թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալին։
Լեգենդար թենիսիտը ներկա է եղել իր համար հարազատ երկու ակումբների հանդիպմանը։
Նադալը ծնվել է Մայորկայից ոչ հեռու գտնվող Մանակոր քաղաքում, իսկ նրա հորեղբայրը` Միգել Անխել Նադալը, երկար տարիներ խաղացել է «Մալյորկայում»։ 38-ամյա թենիսիստը երկրպագում է նաև «Ռեալին»։