Հայաստանի թիմը դարձավ արագ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկանների թիմային առաջնության բրոնզե մեդալակիր:
Թիմը ներկայացնում էին Դավիթ Մելքոնյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Վարդանյանը և Սլավա Կոնջորյանը:
Մեր փոքրիկները տարան 5 թիմային հաղթանակ, կրեցին 2 պարտություն և վաստակեցին 10 միավոր։
Հաղթողի կոչումը նվաճեց Իսպանիայի թիմը՝ 12 միավորով։ Երկրորդ տեղում է Ուկրաինայի թիմը՝ 11 միավորով։