Լրահոս 24/7
22.08.2024

Պատանի ըմբիշները երեք մեդալ են նվաճել Մ17 տարեկանների առաջնությունում

Պատանի ըմբիշները երեք մեդալ են նվաճել Մ17 տարեկանների առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամները 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Հորդանանում անցկացվող ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում:

Հայաստանի թիմի կազմում ԱԱ-ի արծաթե մեդալին և փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը: 16-ամյա ըմբիշը եզրափակչում գոտեմարտել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Ասլանբեկ Կոստոևի հետ և 3:6 հաշվով զիջել է մրցակցին:

Աճեմյանն աշխարհի պատանեկան առաջնության մեկնարկում 9:0 հաշվով ուժեղ էր գտնվել իրանցի ըմբիշից, քառորդ եզրափակչում նույն հաշվով առավելության էր հասել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 8:0 հաշվով փայլուն հաղթանակ էր տոնել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ումիջոն Քարամովի նկատմամբ:

Պատանեկան ԱԱ-ի բրոնզե մեդալը նվաճել են հավաքականի մյուս անդամներ Յուրիկ Մխիթարյանը (55 կգ) և Նարեկ Գրիգորյանը (65 կգ):

Մխիթարյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 8:0 վստահ առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Աբդուլսամետ Ուջարի նկատմամբ, 1/8 եզրափակչում Մխիթարյանը նույն հաշվով հաղթել է Հնդկաստանը ներկայացնող Սամարտ Մհակավեին, քառորդ եզրափակչում 4:3 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցչին, սակայն կիսաեզրափակչում զիջել է Ղազախստանի ներկայացուցիչ Ալպամիս Բոլատուլիին:

Բրոնզե մեդալի համար հայ ըմբիշը գոտեմարտել է իրանցի Ամիրալի Հեյդարիի հետ և տուշեի օգնությամբ առավելության հասել մրցակցի նկատմամբ:

Գրիգորյանը որակավորման փուլում 9:3 հաշվով առավելության է հասել վրացի ըմբիշի նկատմամբ, 1/8 եզրափակչում 6:0 հաշվով հաղթել է Չինաստանի ներկայացուցչին, քառորդ եզրափակչում 3:1 հաշվով ուժեղ է գտնվել ճապոնացի ըմբիշից, սակայն կիսաեզրափակչում 1:1 հաշվով զիջել է Իրանի ներկայացուցչին:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Նարեկ Գրիգորյանն առավելության է հասել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ֆայոզբեկ Էշմիրզաևի նկատմամբ՝ 1:1:

Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալի համար գոտեմարտել են նաև Սարգիս Հարությունյանը (51 կգ), Սամվել Տերտերյանը (71 կգ), Լյովա Շուխյանը (92 կգ), սակայն զիջել են մրցակիցներին:

Օգոստոսի 23-ից պայքարի դուրս կգան ազատոճային ըմբիշները:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի կազմում ընդգրկված են Մհեր Հակոբյանը (45 կգ), Արմեն Պապիկյանը (48 կգ), Աշոտ Գյուլնազարյանը (51 կգ), Գագիկ Ղազարյանը (55 կգ), Հայկ Ավանեսյանը (60 կգ), Եղիշե Մոսեսյանը (65 կգ), Վահե Սաղյանը (71 կգ), Սահակ Հովհաննիսյանը (80 կգ), Հրաչիկ Մկրտչյանը (92 կգ), Անդրանիկ Ջաղեթյանը (110 կգ):Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը մասնակցում է 576 ըմբիշ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է