Աշխարհ
22.08.2024

Apple-ը դարձել է 2024 թվականի ամենաթանկ տեխնոլոգիական ընկերությունը

Apple ընկերությունը 2024 թվականին առաջին տեղն է գրավել տեխնոլոգիական ընկերությունների ամենաթանկ ապրանքանիշների վարկանիշային աղյուսակում. անցյալ տարի այդ տեղը զբաղեցնում էր Amazon-ը։ Այս մասին օգոստոսի 21-ին իր հաշվետվության մեջ հաղորդել է Brand Finance միջազգային խորհրդատվական կազմակերպությունը։

2023 թվականից ի վեր Apple ապրանքանիշի արժեքն աճել է 74 %-ով՝ հասնելով 516,6 մլրդ դոլարի:

Microsoft կորպորացիան ցուցակում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, նրա ապրանքանիշի արժեքը կազմել է 340,4 մլրդ դոլար (աճը՝ 78 %)։

Երրորդ տեղում մնացել է Google ընկերությունը, որի ապրանքանիշի արժեքը գնահատվում է 333,4 մլրդ դոլար (աճը՝ 19 %)։

Amazon-ը չորրորդ դիրքում է. նրա ապրանքանիշի արժեքը կազմել է 308,9 մլրդ դոլար (աճը՝ 3,2 %)։

Միևնույն ժամանակ, ամենաարագ աճն (163 %) արձանագրել է Nvidia ընկերությունը՝ անցած վարկանիշային աղյուսակը կազմելու պահից ի վեր բարձրանալով 19 դիրքով և 44,5 մլրդ դոլար արժեքով զբաղեցնելով 10-րդ տեղը։

Brand Finance-ը միջազգային առաջատար խորհրդատվական ընկերություն է բրենդների գնահատման ոլորտում, որը գրասենյակներ ունի 20 երկրում:

Brand Finance-ի մեթոդաբանության համաձայն՝ «բրենդի ուժը» հաշվարկվում է ցուցանիշների հավասարակշռված համակարգի օգնությամբ, որը ներառում է ներդրումների գնահատումը մարքեթինգի բնագավառում, բաժնետիրական կապիտալը և բիզնես վարելու արդյունավետությունը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54