Բանգլադեշում նախկին վարչապետ Շեյխ Հասինային ավելի քան 50 մեղադրանք է առաջադրվել, որոնցից 42-ը կապված են սպանության հետ, գրում է Daily Star-ը։
Ավելի վաղ լրատվամիջոցը հայտնել էր, որ Բանգլադեշի ժամանակավոր կառավարությունը ՄԱԿ-ի հսկողության ներքո նախաձեռնել է ուսանողական ցույցերի ժամանակ տեղի ունեցած սպանությունների գործով դատավարություններ Բանգլադեշի միջազգային քրեական տրիբունալում, որը մասնագիտացած է ռազմական հանցագործությունների հետաքննության մեջ։
«Հասինայի արտահանձնումը, որին արդեն 51 մեղադրանք է առաջադրվել, կիրականացվի արտահանձնման համաձայնագրի շրջանակներում, որը ստորագրել են Հնդկաստանը և Բանգլադեշը»,–գրում է թերթը։

















