Ֆրանսիական դատարանը կիրակի օրը երկարացրել է Telegram-ի հիմնադիր և ղեկավար, ռուսաստանցի Պավել Դուրովի կալանքի ժամկետը։ Նա ձերբակալվել էր Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում:
Նշենք, որ միլիարդատիրոջ ձերբակալությունը հակասական տեղեկությունների առիթ է տվել։
Քննությանը մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ 39-ամյա Դուրովին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է դատավորի կողմից, որը վարում է այս գործը: Հարցաքննության համար կալանքի այս նախնական ժամանակահատվածը կարող է տևել առավելագույնը 96 ժամ:














