Աշխարհ
26.08.2024

Արգելվել է ԵԽԽՎ մի քանի տասնյակ պատգամավորի մուտքն Ադրբեջան

Արգելվել է ԵԽԽՎ մի քանի տասնյակ պատգամավորի մուտքն Ադրբեջան

Ադրբեջանը COP29 կլիմայական գագաթնաժողովին ընդառաջ արգելել է ԵԽԽՎ մի քանի տասնյակ պատգամավորի մուտքը երկիր:

Բաքուն բացատրել է, որ այդ պատգամավորները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կողմ են քվեարկել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները սահմանափակելու օգտին։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ եվրոպական 26 երկրի 76 քաղաքական գործիչ կզրկվի երկիր մուտք գործելու իրավունքից։

Որոշումն ընդունվել է հունվարին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) տեղի ունեցած քվեարկությունից հետո, որի արդյունքում 2024 թ. Ադրբեջանը զրկվել է ձայնի իրավունքից:

ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար, սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Շվաբեն հայտարարել է, որ Ադրբեջանը չի կատարել ԵԽԽՎ-ի առջև ստանձնած պարտավորությունները, Բաքուն նաև քննադատության է ենթարկվել 2023 թվականի աշնանը ակտիվիստներին և լրագրողներին ձերբակալելու համար։

Շվաբեն Գերմանիայի պատվիրակության կազմում հայտ է ներկայացրել COP29-ին մասնակցելու համար, սակայն նրան տեղեկացրել են, որ ԵԽԽՎ-ում բանաձևին կողմ քվեարկած բոլոր պատգամավորների նման ինքն էլ Ադրբեջանում հայտարարվել է «անցանկալի անձ»։

ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության նախագահ Մարկուս Վիհելը Blankspot-ին ասել է, որ զարմացած չէ Ադրբեջանի որոշումից։

«Սա միանգամայն սպասելի էր և անխուսափելի։ Ես վաղուց եմ քննադատում Ադրբեջանի բռնապետությունը և նրա գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ուրախ եմ, որ բոլոր ներկա շվեդները կողմ են քվեարկել, և բացարձակապես չեմ զղջում դրա համար»,- ասել է Վիհելը։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ ԵԽԽՎ պատգամավորների մուտքն արգելված կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կառույցում ամբողջությամբ չեն վերականգնվել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է