

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, թե Առուշ Առուշանյանի հետ կապված կա դատական ակտ, որի երեք հատվածներից մեկի հետ Գորիսի քաղաքապետը համաձայն չի եղել։
Խոսքը նրա կողմից պաշտոն զբաղեցնելու արգելքի մասին է։
Մինասյանի խոսքով՝ Առուշանյանը տուգանքը վճարել էր, մնացած մասով էլ՝ համաձայնվել․
«Ներկայացրել է Սյունիքի մարզային պրոբացիայի ծառայություն, ծանուցվել է։ Այնտեղ նրանց փաստաբանները հարցեր են առաջ քաշում, որի հետ ես, որպես նախարար և պրոբացիայի ծառայության անունից խոսող մարդ, համաձայն չեմ, բայց այստեղ մի կարևոր նրբություն կա․ ընթացիկ դատական գործ կա, ուստի հատուկ կարծիք չասեմ»։
Մինասյանը հորդորեց սպասել առաջիկա նիստին։
Նախարարն ասաց, որ կա դատարանի վճիռ, որտեղ հստակ գրված է, որ Առուշանյանը չպետք է լինի քաղաքապետ.
«Այստեղ 2 տարբերակ կա՝ կամ հրաժարական է տալիս մեր հարգարժան քաղաքապետը, կամ ավագանին, իմ կարծիքով, լիազորություն ունի այդ հիմքով անվստահություն հայտնել»։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…