

Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները շարունակում են վախենալ ռուսական պատասխան գործողություններից՝ Կիևին զենքի մատակարարումների ավելացման համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան։
«Ամենամեծ խոչընդոտը, որին բախվել է Ուկրաինան ի սկզբանե, մեր դաշնակիցների որոշումների կայացման գործընթացում էսկալացիայի հայեցակարգն է»,- ասել է նա Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ Օլշտինում կայացած Future Poland ֆորումում։
Ըստ Կուլեբայի, «Ուկրաինայի յուրաքանչյուր խնդրանք նոր տեսակի զենքի վերաբերյալ սկզբում մերժման է բախվում»:
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ արևմտյան գործընկերները նաև հրաժարվում են Կիևի հետ քննարկել ապագայում Մոսկվայի հետ հարաբերությունների հարցը։
«Մեր գործընկերները չեն ցանկանում խոսել Ռուսաստանի մասին»,- հավելել է նա։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…