Լրահոս 24/7

Իշխան Զաքարյանի ու կնոջ գույքի ու եկամուտների հայտարարագրերը

«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է ներկայացնել Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարագրերը և նրանց եկամուտների մասին տվյալները:

Այս անգամ դիտարկել ենք ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի ու նրա կնոջ՝ Գայանե Սողոմոնյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2022 և 2023 թվականների գույքի ու եկամուտների հայտարարագրերը։

Նշենք, որ Իշխան Զաքարյանը 2021 թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով, այնուհետև դուրս էր եկել խմբակցությունից և հանդես է գալիս որպես անկախ պատգամավոր:

Նախորդ գումարումների խորհրդարաններում եղել է «Հանրապետություն», «Բարգավաճ Հայաստան», «Ծառուկյան» խմբակցություններում։ 2007-2017 թթ. Իշխան Զաքարյանը եղել է ՀՀ վերահսկիչ պալատի (այժմ՝ Հաշվեքննիչ պալատ-խմբ․) նախագահ:

2024 թվականի հունիսի 17-ին Իշխան Զաքարյանին, կնոջը, որդուն ու հարսին հրավիրել էին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին ծանոթանալու համար: Ուսումնասիրվել էր նրանց գույքը, կազմվել էր ամփոփագիր։

Հարկադիր կատարման ակտերի ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժինը հունիսի 12-ին արգելանք էր դրել Գայանե Սողոմոնյանի՝ «Ակբա» բանկում ներդրած ավանդի մոտ 3 մլն 649 հազ դրամի և մեկ այլ ներդրված ավանդից 40 մլն դրամի տնօրինման հետ կապված որևէ գործողության վրա: Իսկ Իշխան Զաքարյանին պատկանող գույքի վրա 755 մլն դրամի չափով էր արգելանք դրվել:

Ըստ 2022 թվականի հայտարարագրի, միանձնյա սեփականության իրավունքով Իշխան Զաքարյանին էր պատկանում 3 հողամաս, որոնցից երկուսը ձեռք էին բերվել 2018 թվականին և գտնվում էին Կոտայքի մարզի Հացավան համայնքում, մյուսը՝ նվիրատվություն էր և գտնվում էր Արարատի մարզի Լանջազատ համայնքում։ 2023 թվականին Զաքարյանը վաճառել է Հացավան համայնքում գտնվող հողամասերը։

Ե՛վ 2022 թվականին և՛ 2023-ին Իշխան Զաքարյանը հայտարարագրել է նաև Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող, իրավունքի պետական գրանցում չստացած, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք։

2022 թվականի հայտարարագրում տարեկան եկամուտներ բաժնում Զաքարյանը, որպես եկամտի տեսակ, ներկայացրել է ԱԺ-ից ստացած աշխատավարձը՝ 6 մլն 384,780 դրամ, և «Ակբա» բանկից ստացած փոխառությունները՝ 743 եվրո և 98․88 դոլար, ընդհանուր՝ 6 մլն 737,996․86 դրամ, իսկ 2023-ի հայտարարագրում՝ ԱԺ-ից ստացած աշխատավարձը՝ 8 մլն 518,156 դրամ։

2022 թ․ տարեվերջի դրությամբ պատգամավորի բանկային հաշիվներին եղել է 31 հազար 595․9 դրամ և 40 հազար 308․41 դրամ, իսկ 2023-ին՝ 19 եվրո, 233 դոլար, 3 հազար 002․6 դրամ և 529 հազար 452․41 դրամ։ Որպես կանխիկ դրամական միջոց՝ Զաքարյանը 2022-ին նշել է 6500 դոլար, 2 մլն 600,000 դրամ և 25,500 եվրո, իսկ 2023-ին՝ 6500 դոլար, 2 մլն 700 հազար դրամ և 25,000 եվրո։

2022 թվականի տարեվերջի դրությամբ պատգամավորի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 353 հազար 216․86 դրամ։Իշխան Զաքարյանը հասարակական հիմունքներով անդամակցություն ունի Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին։

Նրա կինը՝ Գայանե Սողոմոնյանը, «Վարդանանք» կրթահամալիրի սեփականատերն է և տիրապետում է խոշոր ունեցվածքի։

Մանրամասները` սկզբնաղբյուրում։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

12 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

13 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

13 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

13 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

13 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

14 hours ago