Լրահոս 24/7

Հայաստանում սպանդանոցային ցանցը կընդլայնվի

Սպանդանոցային ցանցն ընդլայնելու, ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների տեխնոլոգիական հագեցվածության մակարդակը բարձրացնելու միջոցով թողարկվող արտադրանքի որակական և անվտանգության ցուցանիշները բարելավելու, դրանց մրցունակությունը բարձրացնելու և ագրոպարենային արտադրանքի արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։

Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, գործող ծրագիրն ունի սահմանաչափ, այն է՝ 1 տնտեսվարողի համար ցանկացած պահի համար լիզինգի ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 1 մլրդ դրամը, այսինքն՝ եթե տնտեսվարողն ունի 1 մլրդ դրամի ծանրաբեռնվածություն, այլ ագրոպարենային սարքավորում չի կարող ձեռք բերել, եթե պարտավորությունն իջեցրել է 800 մլն դրամի, ապա կարող է 200 մլն դրամի ձեռք բերել: «Տնտեսվարողների հետ քննարկումները և շուկայի զարգացումները ցույց են տվել, որ շահառուները բավականին լավ օգտվել են ծրագրից, լավ արդյունքներ ունեն: Նրանք պահանջ են դնում, որ ցանկալի կլիներ այդ շեմը բարձրացնել: Մենք առաջարկում ենք այս 1 մլրդ դրամի շեմը բարձրացնել 2 մլրդ դրամի», – ասել է նախարարը:

Որոշմամբ առաջարկվում է ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, ըստ որոնց՝ շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման նպատակով 2024 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը սուբսիդավորվում է ՀՀ դրամով տրամադրվող լիզինգի 12, արտարժույթով տրամադրվող լիզինգի՝ 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցները շահագործվելու են ՀՀ մարզպետների կողմից տրամադրված ցանկում ներառված բնակավայրերի տարածքներում։ Շարժական և շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման համար սահմանված 20 % կանխավճարի 80 %-ը սուբսիդավորվում է, որի տրամադրման համար սահմանվում է համապատասխան ընթացակարգ: Սահմանվում են նաև տնտեսավարողների կողմից ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների համար անհրաժեշտ կանխավճարի սուբսիդավորումն իրականացնելու ընթացակարգը և լիզինգի կանխավճարի ու լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորված գումարների վերադարձման հիմքերը։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում զարգացման ծրագրերն իրենց ընթացքով հաճախ փոխում են Կառավարության մտածողությունն ու ընկալումը: «Ամենասկզբում, երբ այս աջակցության ծրագրերն իրականացնում էինք, ցանկանում էինք հնարավորինս ցածր շեմեր սահմանել, դրանց հնարավորինս սոցիալական ուղղվածություն տալ: Հետո տեսանք, որ այդ ծրագրերից ոչ ոք չի օգտվում՝ ամենատարբեր պատճառներով: Եվ շփումների ընթացքում տեսանք, որ աշխատել ցանկացող մարդիկ չեն կարողանում օգտվել, որովհետև մենք փոքր սահմանաչափեր ենք դրել: Նրանք, որոնք ուզում են աշխատել՝ չեն կարողանում, նրանց, ում ուզում ենք այդ ծառայությունը մատուցել՝ չեն ուզում: Հետևաբար` մենք կամաց-կամաց, քայլ-քայլ փոխում ենք մոտեցումը: Եվ մեր մոտեցումը հետևյալն է, եթե մարդն աշխատում է, ավելին է ուզում անել, մենք պետք է իրենց աջակցենք, որովհետև իրենք են լոկոմոտիվը, իրենք պետք է մյուսներին հետևներից տանեն »,-ասել է վարչապետը:

Թիվ 1

Recent Posts

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

8 minutes ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

30 minutes ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

48 minutes ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

1 hour ago

Շուտ պիտի տարանջատվեին. Շարմազանովը՝ Քոչարյանի թիմակիցներին

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովն անդրադարձել է Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահների…

1 hour ago

Gulf-ի նոր բենզալցակայանը բացվեց Երևանի սրտում՝ Աթենքի 2/1 հասցեում

Երևանի կենտրոնական հատվածում, Հաղթանակ կամրջի հարևանությամբ Աթենքի 2/1 հասցեյում բացվեց Gulf-ի երկրորդ բենզալցակայանը։ Gulf-ը շարունակում…

2 hours ago