Լրահոս 24/7

ԱՄՆ-ից ժամանած հրահանգիչը ջրային պարեկների համար դասընթաց է անցկացրել

Օգոստոսի 28-ին ՆԳ նախարարի տեղակալներ Արփինե Սարգսյանը և Արամ Հովհաննիսյանը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ այցելել են Սևան՝ հետևելու Ջրային պարեկների ընդլայնված վերապատրաստման դասընթացներին։

Լճի վրա կասկածյալների հետ աշխատանքի, փրկարարական արձագանքման, առաջին օգնության, ինչպես նաև նավավարման տեխնիկական հմտությունների բարելավման ուղղությամբ ջրային պարեկների վերապատրաստման դասընթացների մանրամասներին է ծանոթացրել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ԻՍԻԹԱՓ ծրագրի շրջանակում ԱՄՆ-ից ժամանած հրահանգիչ Քեն Հեթը։

Ջրային պարեկների անձնական և լողամիջոցների անվտանգության ապահովման առումով հրահանգիչը կարևորել է ռիսկային պայմաններում կարգախմբի ղեկավարի կողմից անձնակազմի կառավարումն ու աշխատանքի կոորդինացումը: Նաև ընդգծել է տարբեր իրավիճակներում ծառայողների թիմային աշխատանքի առանձնահատկությունները։
Ներկաները Սևանա լճում հետևել են սցենարային բարդ իրավիճակներում ջրային պարեկների գործողություններին և ցուցադրական հնարքներին։

Ըստ սցենարի՝ որոնողական աշխատանքների արդյունքում պարեկները հայտնաբերել են տուժած քաղաքացու։ Նրանք ցուցադրել են առաջին օգնության և փրկարարական աշխատանքների իրականացման գործնական հմտություններ։

Հաջորդ իրավիճակում ջրային պարեկները ցուցադրել են կասկածյալին ձերբակալելու և պարեկային լողամիջոց տեղափոխելու տեխնիկական հնարքներ։

Նախատեսված սցենարային իրավիճակներից բացի, հրահանգիչը խաղարկել է հանպատրաստի իրավիճակ։ Պարեկային կարգախմբի անդամներից մեկն անսպասելիորեն հայտնվել է ջրում։ Ջրային պարեկներն անմիջապես անցել են գործի. պարանի օգնությամբ դուրս բերելով տուժածին՝ ցուցաբերել են առաջին օգնություն։

Ավարտին ներկաները կիսվել են տպավորություններով: Նրանք բարձր են գնահատել քաղաքացիների անվտանգ հանգիստն ապահովելու և հասարակական կարգը պահպանելու գործում Ջրային պարեկների մասնագիտական պատրաստվածությունը։

Հրահանգիչ Քեն Հեթն անդրադառնալով ջրային պարեկների հմտությունների զարգացման ուղղությամբ վերապատրաստման արդյունավետությանը՝ միաժամանակ կարևորել է դասընթացների պարբերականության անհրաժեշտությունը, ինչը կնպաստի կոնկրետ իրավիճակներում արագ արձագանքմանն ու կարողությունների կատարելագործմանը։
Վերապատրաստման դասընթացներն իրականացվել են ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) կողմից

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

15 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

16 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

16 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

16 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

17 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

17 hours ago