Լրահոս 24/7

ՌԴ դեսպանը մտահոգիչ է անվանել ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը

Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը մտահոգիչ է անվանել Հայաստանի արտաքին քաղաքականությունը․

«Անվտանգության ոլորտում Արևմուտքի հետ համագործակցությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնում»,– «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է Եվդոկիմովը:

«Ընդհանուր առմամբ, Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը մտահոգիչ է այդ երկրի ապագայի համար։ Անվտանգության ոլորտում Արևմուտքի հետ համագործակցությունը, որպես կանոն, ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Համոզված ենք, որ Հարավային Կովկասում ցանկացած խնդիր պետք է լուծեն հենց տարածաշրջանի պետությունները՝ առանց արտաքին միջամտության։ Այս առումով օգտակար է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը Այս պահին համաձայնեցվում է նրա հաջորդ նիստի օրը արտգործնախարարների մակարդակով»,- ասել է ռուս դիվանագետը։

Նա ՀՀ–ում տեղակայված ԵՄ առաքելությանը մեղադրել է Ադրբեջանի, ՌԴ–ի և Իրանի դեմ հետախուզական տվյալներ հավաքելու մեջ․

«Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները պատրաստ են գնալ ցանկացած քայլի, այդ թվում՝ Ռուսաստանի շուրջ կոնֆլիկտային օջախների հրահրումը խամաճիկային կառավարությունների միջոցով, ինչպիսին է Կիևի ռեժիմը։ Նման միջամտության օրինակներից է Հայաստանում ԵՄ ներկայիս դիտորդական առաքելությունը։ Կանադայից «փորձագետ» է միանում։ Եւ այն փաստորեն վերածվեց ՆԱՏՕ-ի գործողության՝ կասկածելի նպատակներով։

Այն, որ առաքելությունը Արևմուտքի հիբրիդային պատերազմի գործիք է, հաստատում է դրա գաղտնապահությունն ու անվերահսկելիությունը ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կողմից:

Փաստորեն, նա հետախուզական տվյալներ է հավաքագրում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ»,- ասել է նա։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

9 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

9 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

9 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

9 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

10 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

10 hours ago