

Ադրբեջանի իշխանություններն անգործություն են ցուցաբերում հայ անհայտ կորած զինվորների ճակատագիրը ճշտելու հարցում: Այս մասին Sputnik Արմենիայի փոխանցմամբ անհետ կորածների միջազգային օրվան ընդառաջ Վանաձորում հայտարարել է ՀՀ ԱԳՆ հումանիտար հարցերի վարչության պետ Հայկ Սարգսյանը։
«Հայաստանը ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը՝ խնդիրը միջազգային կառույցներին և դատարաններին ներկայացնելու համար՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշակի հանգամանքներում հարկադիր անհետացումները կարող են դիտվել որպես մարդկության դեմ հանցագործություն։ Միջազգային գործընկերների հետ մենք շարունակում ենք քայլեր ձեռնարկել անհայտ կորածների ճակատագիրը ճշտելու ուղղությամբ։
Հայկական կողմը երբեք չի քաղաքականացրել հումանիտար համագործակցությունը և միշտ բաց է բոլոր ներգրավված կողմերի հետ աշխատելու համար։ Ուզում եմ վստահեցնել, որ աշխատանքը չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ չի պարզվել բոլոր անհայտ կորածների ճակատագիրը»,-նշել է ՀՀ ԱԳՆ պաշտոնյան։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…