

Ալթայի դատարանը 8 տարվա ազատազրկման է դատապարտել «Լիստոկ» թերթի հրատարակիչ Սերգեյ Միխայլովին՝ նրան մեղավոր ճանաչելով ռուսական բանակի մասին կեղծ լուրեր տարածելու մեջ:
Միխայլովը առաջին լրագրողներից մեկն էր, որ Ուկրաինա ռուսական բանակի ներխուժման սկզբում ձերբակալվեց այս հոդվածով։ Մեղադրող կողմը խնդրել է լրագրողին դատապարտել 9 տարվա ազատազրկման, ինչպես նաև 4 տարով արգելել նրա լրագրողական գործունեությունը և կայքերի կառավարումը: Միխայլովը չի ընդունել մեղքը։
«Ես կտրականապես համաձայն չեմ մեղադրանքի հետ, ես այս տարիների ընթացքում գրում եմ այն, ինչ ճիշտ եմ համարում, նույնիսկ եթե այդ ճշմարտությունը դառն է։ Եվ ես դա անում եմ ոչ թե այս կամ այն քաղաքական գործիչների հանդեպ ատելության պատճառով, այլ հանուն ճշմարտության պայքարի և հանուն ճշմարտության սիրո»,- հայտարարել է նա իր վերջին խոսքում։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…