

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հանդիպել է ոչ պետական դպրոցների «Մեկ ձայն» հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և կարևորել ոչ պետական դպրոցների հետ երկխոսությունը, ինչպես նաև ասոցիացիայի հետ համագործակցային աշխատանքը:
Մասնավորապես՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է ոչ պետական դպրոցների «Մեկ ձայն» ասոցիացիայի հետ տարբեր օրենսդրական և ռազմավարական փաստաթղթերի շուրջ աշխատանքը, ինչը, նախարարի դիտարկմամբ, առանցքային է ոլորտում արդյունավետ քաղաքականության ապահովման համար:
«Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության համար` նշելով ոչ պետական դպրոցների գործունեության առանձնահատկությունները հաշվի առնելու հանգամանքը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել, մասնավորապես, երկարօրյա խմբերի պարապմունքների, դպրոցներում խմբակների գործունեության կազմակերպմանը, ուսուցիչների մասնագիտական զարգացմանը, խրախուսման մոդելներին և ոլորտի օրակարգային այլ հարցերի։
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ այն առարկայական ծրագրերը, որոնցով աշխատում են ոչ պետական դպրոցները, և որոնք տարբերվում են օրինակելիից, կրթության լիազոր մարմնի կողմից անցնում են համապատասխան հավաստման, փորձաքննության և հաստատման գործընթաց։
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ խմբակների կազմակերպման ձևաչափի և պարբերականության առումով նախարարությունը սահմանափակումներ կամ այլ մոտեցումներ չի սահմանել ոչ պետական դպրոցների համար, սակայն բովանդակային առումով ինչպես խմբակները, այնպես էլ կրթական և առարկայական բոլոր ծրագրերը պետք է համապատասխանեն հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին։
«Մեկ ձայն» ասոցիացիայի տնօրեն Շամամ Գևորգյանը ներկայացրել է վերջերս ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից ոչ պետական դպրոցներում իրականացված ստուգումների արդյունքները: Այս համատեքստում քննարկվել է ոչ պետական դպրոցների գործունեության վերահսկողության համակարգի մշակման հարցը։
Կարևորելով ոչ պետական դպրոցների հետ պարբերաբար հանդիպումների հնարավորությունը՝ կողմերը պայմանավորվել են առաջիկայում աշխատանքային խորհրդակցություն անցկացնել բացառապես այս դպրոցների ղեկավարների մասնակցությամբ: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը խրախուսել է բոլոր ոչ պետական և մասնավոր դպրոցների անդամակցությունը և միավորումը մեկ կառույցում։
Հանդիպմանը կարևորվել են նաև փորձի փոխանակման հնարավորությունները, և քննարկվել հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…