Լրահոս 24/7

Ավարտվել է «Նորարար միասին» ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբարը

Ավարտվել է օգոստոսի 20-26-ը Դիլիջանի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի (Թումո) մասնաճյուղում կայացած «Նորարար միասին» ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբարը, որին մասնակցել է նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի (CREFECO) տնօրեն Էմանուել Սամսոնը:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ 8 երկրի 16 ավագ դպրոցների աշակերտներ հնարավորություն ունեցան ֆրանսերենով աշխատելու ստեղծագործական և զվարճալի նախագծերի վրա՝ գեղարվեստական ​​ստեղծագործությունից մինչև ձայնային էֆեկտներ և ֆիլմերի կրկնօրինակում:

Ծրագրում ընդգրկված էին բազմաբնույթ ուսուցողական, ինտելեկտուալ, սպորտային միջոցառումներ։

Ծրագրի նպատակն էր սովորողների մեջ խթանել ֆրանսերենով հաղորդակցումը մշակութային երաժշտական, թատերական և այլ խմբակային նախագծերի իրականացմամբ։

Դանիայից ժամանած ֆրանսիացի արհեստավարժ դասընթացավար Րոմեն Լիեդոն աշակերտների համար իրականացրել է մասնագիտական կողմնորոշման հիանալի դասընթաց:

Այս իրադարձությունը մասնակիցների համար հրաշալի առիթ էր շփվելու և բացահայտելու տարբեր երկրների մշակույթը, սովորույթները և խոհանոցը՝ ունենալով իրական ֆրանկոֆոն միջավայր հաղորդակցության համար, ինչպես նաև բացահայտելու Հայաստանի տարբեր գողտրիկ անկյունները:

Ճամբարի շրջանակում մասնակիցներն այցելել են Հաղարծինի վանք՝ միջնադարյան հոգևոր և մշակութային համալիր, ինչպես նաև զբոսնել Երևանի տեսարժան վայրերով:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

3 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

4 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

4 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

4 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

5 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

5 hours ago