Լրահոս 24/7

Ալիևը կրկնել է ՀՀ սահմանադրությունը փոխելու պահանջը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի խորհրդարանի պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է, թե Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ.

«Հայաստանը գիտակցաբար ժամանակ է ձգձգում, նոր սպառազինություն է գնում Ֆրանսիայից, արևմտյան երկրներից ու այլ կողմերից, իր տարածքում զորավարժություններ է անցկացնում երրորդ երկրների հետ»,- ասել է նա:

Ըստ Ալիևի՝ Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ և տարածաշրջանում տևական խաղաղության ձեռքբերմամբ:

Նա կրկնել է ՀՀ սահմանադրությունը փոխելու պահանջը՝ ասելով.

«Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջները պետք է վերացվեն, և սահմանադրությունը պետք է փոխվի»։

Ալիևն անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ գոյությանը՝ նշելով, թե Հայաստանի դիրքորոշումը Մինսկի խմբի պահպանման վերաբերյալ տարակուսանք է առաջացնում:

Նրա խոսքով՝ եթե հակամարտությունն ավարտված է, և Հայաստանի վարչապետը հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին, ի՞նչ անհրաժեշտություն կա Մինսկի խմբի գոյության մեջ, որն արդեն կորցրել է իր արդիականությունը.

«ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված ինստիտուտները, որոնք արդեն կորցրել են իրենց արդիականությունը, պետք է ամբողջությամբ վերացվեն»,- ասել է նա։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

3 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

4 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

4 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

4 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

5 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

5 hours ago