Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ հանդիպումն է անցկացրել Աբու Դաբիում ընթացող միջազգային մրցաշարում և 92-107 հաշվով պարտվել է Արաբաիան Միացյալ Էմիրությունների թիմին։
Հայ բասկետբոլիստները մրցաշարի առաջին խաղում 82-100 հաշվով պարտվել էին ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ Շարժային»։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն այս մրցաշարին մասնակցում է փորձարարական կազմով և առանց գլխավոր մարզչի՝ Ռեքս Քալամյանի: