

Օգոստոսի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահ Անա Օլիվերայի հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի փոխնախագահ Պեդրո Ֆեդերիկո Խիսդոնյանը:
Ի շարունակություն ընթացիկ տարվա մարտին նախարար Միրզոյանի՝ Մոնտեվիդեո կատարած այցի ժամանակ ունեցած քննարկումների՝ Արարատ Միրզոյանը և Անա Օլիվերան անդրադարձել են երկու երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանն ու բարեկամական կապերին համահունչ տարբեր ոլորտներում գործընկերությունը խորացնելուն ուղղված քայլերին:
Այս համատեքստում ընդգծվել է նախարարի այցի ընթացքում Մոնտեվիդեոյում ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացման կարևորությունը՝ միտված Հայաստանի և Ուրուգվայի միջև փոխգործակցության առավել ակտիվացմանը։
Զրուցակիցները մատնանշել են այն ոլորտները, որոնցում համագործակցության զարգացման զգալի ներուժ կա, այդ թվում՝ տուրիզմ, սպորտ, և պատրաստակամություն են հայտնել առավելագույնս նպաստել այդ ուղղությամբ համագործակցության հետագա զարգացմանը:
Նախարար Միրզոյանն ընդգծել է նաև բարձրաստիճան այցերի աճող դինամիկան, ինչպես նաև երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ակտիվ գործունեության դերը երկու երկրների միջև համագործակցության օրակարգի ընդլայնման հարցում։
Նախարար Միրզոյանը հավելել է.
«Հայաստանը բարձր է գնահատում Ուրուգվայի խորհրդարանի կողմից ցուցաբերված սկզբունքային դիրքորոշումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մարդու իրավունքների և համամարդկային արժեքների պաշտպանության հարցերում»։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ:
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ տարածաշրջանային կայության ու երկարատև խաղաղության ապահովման համատեքստում ընդգծելով խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը:
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …