«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը գրել է.
Հայաստանյան մի շարք փորձագետներ «արտաքին լեգիտիմության» շրջանակներում պնդում էին, թե Հայաստանը այսօր կարողանում է տարբեր պետություններից զենք ձեռք բերել, քանի որ իշխանությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և չի խոսում Ղարաբաղի խնդրի մասին։
Իբրև թե, օրինակ Ֆրանսիան տեսնում է, որ Ադրբեջանից Արցախի առնչությամբ տարածքային պահանջ չունենք և պատրաստվում ենք սահմանադրական մակարդակում հրաժարվել անկախության հռչակագրից, այդպիսով ազատորեն մեզ զենք է վաճառում։
Բանից պարզվում է, որ նորմալ պետությունների առաջնորդները չեն առաջնորդվում նման պարզունակ թեզերով։ Այսօր Սերբիայի նախագահ Վուչիչը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ ստորագրել է 2.7 միլիարդ եվրոյի գերժամանակակից «Ռաֆալ» կործանիչների ձեռք բերման պայմանագիր։
Այժմ ի՞նչ եմ ուզում ասել։ Սերբիան առ այսօր չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, իսկ Սերբիայի սահմանադրության մեջ Կոսովոն ներկայացված է որպես սերբական ինքնավարություն։ Ֆրանսիան, իր հերթին, 2008 թվականին առաջին պետություններից էր, որը ճանաչեց Կոսովոյի անկախությունը։
Իհարկե անիմաստ է պնդել կամ հերքել, որ Սերբիան Ռաֆալները ձեռք է բերում Կոսովոյի կամ որևէ այլ հարևանի դեմ։ Փաստը մնում է փաստ, որ զենքի վաճառքը քաղաքական և տնտեսական նպատակահարմարության հարց է՝ ոչ թե պատրանքային գաղափարների։
Ավելորդ է հիշեցնել, որ Սերբիան առ այսօր չի միացել Ռուսաստանի դեմ կիրառված սանկցիաներին և շարունակում է շահավետ գնով գազ ձեռք բերել։
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…
Իսրայելը չեղարկել է ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան…
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օգտագործելով ՏԱՍՍ պետական գործակալության հնարավորությունները, համերկրացիներին շնորհավորել է Հայրենիքի…