

Չինական մի շարք բանկեր հրաժարվում են միջոցներ ընդունել, «եթե վճարման փաստաթղթերում ռուսական անուններ են նշվում», երկուշաբթի՝ սեպտեմբերի 2-ին, գրել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով գործարարներին և աղբյուրներին։
Impaya Rus ընկերության կոմերցիոն տնօրեն Ալեքսեյ Ռազումովսկու խոսքով՝ նույնիսկ պատժամիջոցների տակ չընկնող ռուսական անունները, ՌԴ-ի հետ ցանկացած կապ և անգամ կիրիլիցայով գրությունները կարող են հիմք հանդիսանալ վճարումը չեղարկելու համար:
«Իզվեստիան», վկայակոչելով գործարարին, գրել է, որ չինական բանկերը «վախենում են երկրորդական սահմանափակումներից» և, հետևաբար, «օգտագործում են այսպես կոչված զրոյական վստահությունը ռուսական բիզնեսի հետ հարաբերություններում, փորձում են վերացնել ցանկացած հնարավոր սպառնալիք»։
Մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան կատարած այցի ընթացքում կողմերը քննարկել են չինական ֆինանսական հաստատությունների միջոցով վճարումների ուշացումը։
Reuters գործակալությունը հայտնել է, որ Չինաստանը ֆինանսական ոլորտում սկսել է ավելի ակտիվ օգտագործել տարածաշրջանային բանկերը, որոնց գործունեությունը Վաշինգտոնի համար ավելի դժվար է վերահսկել:
Գործակալությունը նշել է, որ աշնանից Չինաստանն ու Ռուսաստանը բանկերի միջոցով կարող են անցնել գործարքների այլընտրանքային ձևին՝ փոխանակմանը, հատկապես գյուղատնտեսության ոլորտում:
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…