

«Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է «Սրբազան պայքար»-ի շարժման ժամանակ իր շուրջ ստեղծված աղմուկի մասին․
«Եթե մայիսի 9-ին շարժման պիկն էր, այդ օրը որտե՞ղ երևաց իմ ներդրված լինելը։ Այս ամենը եղավ վերջացավ, հունիսի 12-ին ես դարձա ներդրվա՞ծ»։
Սուրեն Պետրոսյանն անդրադարձել է նաև Գառնիկ Դանիելյանի հետ հարաբերություններին՝ նշելով, որ նրա հայտարարությունները անհիմն են ու սուտ. «Ինքն ասում է, թե Պետրոսյանը եկել է Փաշինյանի օրակարգով, սակայն իրենց պատգամավորը գնաց գյուղ ու ասաց Փաշինյանը ճիշտ է։ Այդ դեպքի հետ կապված ոչ մի աղմուկ չբարձրացավ»։
Պետրոսյանը հայտարարել է նաև, որ շարժման ակտիվ փուլում ինքն է իր ծանոթի միջոցով կապ հաստատել է Իշխան Զաքարյանի հետ, որի արդյունքում Գալստանյանը հանդիպել է Զաքարյանին. «Սրբազանը Զաքարյանի վերաբերյալ բեմից ինչ ասել է, դա տեղի է ունեցել հանդիպման ժամանակ։ Զաքարյանն ասել է, որ պատրաստ է ստորագրել, դրանից ավել ես ոչինչ չգիտեմ»։
Ըստ Պետրոսյանի՝ «քոչարյանականների, սերժականների» չգալու դեպքում շարժումը հաջողություն էր ունենալու։ Վերջում Պետրոսյանը կրկին հայտարարել է, որ Գառնիկ Դանիելյանն ինչ խոսում է, սուտ է խոսում։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…