Լրահոս 24/7

Ռուսական զորքերը տեղակայված են Պոկրովսկից 10 կմ հեռու. բրիտանական հետախուզություն

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը, վկայակոչելով ռազմական հետախուզությունը, X-ում հրապարակված գրառման մեջ նշել է, որ ռուսական ցամաքային ուժերը վերջին յոթ օրվա ընթացքում արագացրել են դեպի Պոկրովսկ առաջխաղացման տեմպերը: Այժմ, մեծ հավանականությամբ, դրանք գտնվում են քաղաքի սահմաններից 10 կմ հեռու։

Հետախուզության աշխատակիցները չեն կասկածում, որ ռուսական զորքերը կմտնեն կառուցապատված գոտի, բայց ենթադրում են, որ այդ դեպքում հարձակման տեմպերը հավանաբար կդանդաղեն:

Պոկրովսկը ծառայում է որպես հիմնական լոգիստիկ հանգույց Դոնեցկի շրջանի համար, և այն կորցնելու դեպքում, ճանապարհները կերկարեն, և Ուկրաինան ստիպված կլինի փոխել մատակարարման ուղիները:

Դա կդժվարացնի ուկրաինական բանակին մատակարարումն ու ռեսուրսների մանևրումը հատկապես Ուգլեդարի և Չասով Յարի շրջանում մի քանի ամրացված տարածքների միջև։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ուկրաինայի արևելյան և հարավային ճակատի մյուս բոլոր հատվածներում օպերատիվ տեմպերը վերջին շաբաթվա ընթացքում ցածր են, և տարածքային վերահսկողության էական փոփոխություններ տեղի չեն ունեցել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 1-ին հայտարարել է Դոնեցկի մարզի երկու բնակավայրերի՝ Պտիչյե (Պոկրովսկից 24 կմ հեռու) և Վյեմկա (Բախմուտից 23 կմ հյուսիս) գյուղերի գրավման մասին։

Թիվ 1

Recent Posts

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

15 minutes ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

17 minutes ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

2 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

18 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

19 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

21 hours ago