Լրահոս 24/7

Պապոյանը կարևորել է բույսերի վնասատուներին հսկելու անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 2-ին Երևանում մեկնարկել է Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աշխատաժողովը, որին մասնակցում են ներկայացուցիչներ աշխարհի 27 երկրներից։

Աշխատաժողովի նպատակն է քննարկել բույսերի պաշտպանության միջազգային չափորոշիչներն ու ստանդարտները, քննարկել անդամ-երկրներում տիրող բուսասանիտարական իրավիճակը, կատարված բուսասանիտարական միջոցառումներըն ու դրանց արդյունքները և, անհրաժեշտության դեպքում, կոնվենցիայում կատարել փոփոխություններ ու արդիականացնել այն:

Աշխատաժողովի բացմանը մասնակիցներին ողջունել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը:

Գևորգ Պապոյանը կարևորել է բույսերի և բուսական ապրանքների վնասատուներին հսկելու, նրանց միջազգային տարածումը և հատկապես վարակազերծ տարածքներ նրանց ներթափանցումը կանխարգելելու ոլորտում միջազգային համագործակցության անհրաժեշտությունը՝ նշելով, որ բուսասանիտարական վիճակի ուսումնասիրության և բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացումը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի պարենային ապահովության և անվտանգության տեսանկյունից։

Արմեն Հայրապետյանն առանձնացրել է կոնվենցիայով սահմանված միջազգային ստանդարտների կիրառության կարևորությունը ազգային մակարդակներում՝ շեշտելով, որ բույսերի առողջության պահպանությունը կարևոր է երեք՝ մարդու առողջության, երկրի տնտեսական առաջընթացի և այդ բնագավառում միջազգային համագործակցության զարգացման, տեսակետից:

Շնորհակալություն հայտնելով կազմակերպությանը տարածաշրջանային աշխատաժողովը Երևանում անցկացնելու համար՝ պաշտոնյաները մասնակիցներին մաղթել են արդյունավետ աշխատանք։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Բույսերի Պաշտպանության Եվրոպական և Միջերկրածովյան կազմակերպության (EPPO) գլխավոր տնօրեն Նիկո Հորնը, Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի ներկայացուցիչ (IPPC) Արթուր Շամիլովը։

Հայաստանի Հանրապետությունը «Բույսերի միջազգային պաշտպանության մասին» կոնվենցիային անդամակցում է 2006 թվականից։

Թիվ 1

Recent Posts

Չի կարելի թաքնվել սև սքեմի տակ և մտածել, թե իրենց կարելի է անել ամեն ինչ․ Ալեն Սիմոնյան

«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…

14 minutes ago

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

39 minutes ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

2 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

4 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

4 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

5 hours ago