Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հաստատել է Իզմիրում իր զինվորականների վրա հարձակումը:
«Մենք կարող ենք հաստատել տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ի զինվորականները, որոնք ծառայում էին USS Wasp-ում, այսօր Իզմիրում հարձակման զոհ են դարձել: Նրանք այժմ ապահով են: Մենք շնորհակալություն ենք հայտնում թուրքական իշխանություններին արագ արձագանքման և շարունակական հետաքննության համար»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:
Թուրքիայի երիտասարդական միությունը (TYU) հայտնել էր, որ գործողություն է իրականացրել Իզմիրի նավահանգստում խարսխված USS Wasp նավով ժամանած ամերիկացի զինվորականներից մեկի դեմ։

















