Աշխարհ
03.09.2024

Նոր Զելանդիան եռապատկել է տուրքերը միջազգային զբոսաշրջիկների համար

Նոր Զելանդիան եռապատկել է տուրքերը միջազգային զբոսաշրջիկների համար

Նոր Զելանդիան գրեթե երեք անգամ ավելացրել է մուտքի վճարները միջազգային այցելուների համար։ Զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները քննադատել են կառավարության այս հայտարարությունը՝ նշելով, որ տուրքերի բարձրացումը կվանի այցելուներին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նոր Զելանդիայի կառավարության հայտարարության համաձայն՝ երկրում միջազգային այցելուի, պահպանության և զբոսաշրջության տուրքերը կավելանան հոկտեմբերի 1-ից և կկազմեն նորզելանդական 100 դոլար (62 ԱՄՆ դոլար)՝ ներկայիս 35 դոլարի (21 ԱՄՆ դոլար) փոխարեն՝ երաշխավորելու, որ «Նոր Զելանդիա այցելելիս զբոսաշրջիկները նպաստեն հանրային ծառայություններին և բարձրակարգ փորձառություններին»։

Ինչպես բազմաթիվ հայտնի զբոսավայրերում, Նոր Զելանդիայում նույնպես պայքարում են շրջակա միջավայրի վրա զբոսաշրջիկների ազդեցության դեմ։

Նորզելանդական 35 դոլարի վճարը սահմանվել է 2019 թվականին, բայց սա բավարար չէ՝ հոգալու այցելուների մեծ թվով պայմանավորված բոլոր ծախսերը։

Նոր Զելանդիայի կառավարությունը հայտնել է, որ վճարը մրցունակ է, և որ Նոր Զելանդիան կշարունակի դիտվել որպես այցելուների համար գրավիչ վայր:

Այնուամենայնիվ, երկրի Զբոսաշրջային ոլորտի ասոցիացիան վստահ է, որ ավելի բարձր վճարը հեռու կվանի այցելուներին, հատկապես որ ոլորտը դեռ պայքարում է կորոնավիրուսի համավարակի ժամանակ սահմանների փակումից առաջացած ճգնաժամի դեմ։

Ըստ վերջին տվյալների՝ ներկայում այցելուների թիվը կազմում է նախքան սահմաննների փակումը երկիր այցելողների թվի 80 %-ը։Վերջերս Նոր Զելանդիայի կառավարությունը նաև ավելացրել է մուտքի արտոնագրերի համար գանձվող վճարը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է