Լրահոս 24/7

Շաբաթը 22 ժամ դասավանդման դրույթը սխալ է. Անդրեասյան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց հանրակրթության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք մեծ չափով վերաբերում են դպրոցների կառավարմանը և ուսուցիչների ատեստավորման գործընթացին։

Նախարարի խոսքով՝ օրենքի փոփոխությամբ հստակեցվել են նաև ուսուցչի աշխատաժամանակի փոփոխությունները.

«Նոր չափորոշիչը ուսուցչի շաբաթական ժամաքանակի վերանայման խնդիր էր դրել, որպեսզի մեր ուսուցիչներն ունենան բավարար ժամանակ իրենց դասերի նախապատրաստման, գնահատման համակարգի, ենթադրած փոփոխություններով անհրաժեշտ աշխատանքների կատարման համար։

Ըստ այդմ, լրացվել է օրենքի համապատասխան կետը, որով սահմանվել է, որ դրույքը հանրակրթական ուսհաստատություններում դասավանդողների համար կսահմանվի պարտադիր կրթությամբ առաջին աստիճանում կամ տարրական դասարաններում 18 դասաժամ, և երկրորդ, երրորդ աստիճաններում՝ 20 դասաժամ»,- ասաց Անդրեասյանը՝ ընդգծելով, որ սա լուրջ որակական փոփոխություն է, որովհետև շաբաթը 22 ժամ դասավանդման դրույթը սխալ է։

Ըստ նախարարի՝ անընդհատ դասարան մտնելը ուսուցչական գործունեության լավագույն տարբերակը չէ։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

13 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

15 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

15 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

16 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

16 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

16 hours ago