

Սեպտեմբերի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել Շվեդիայի՝ որպես Հայաստանի վստահելի գործընկերոջ կողմից տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են Հայաստանում տնտեսական բարեփոխումների շարունակականությանը։
Քննարկվել են հայ-շվեդական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, ներդրումների խթանմանը, տնտեսության տարբեր ճյուղերում, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
Նախարարը կարևորել է շվեդական IKEA ընկերության ներկայությունը հայկական շուկայում, ինչպես նաև տեղեկացրել ներկայումս իրականացվող ծրագրերի մասին և հրավիրել շվեդական ընկերություններին մասնակցելու դրանց իրականացման գործընթացում։
Գևորգ Պապոյանն ընդգծել է նաև Շվեդիայի Միջազգային Զարգացման Համագործակցության Գործակալության (SIDA) հետ հաստատված արժեքավոր գործընկերությունը և դրա զգալի ազդեցությունը Հայաստանի կայուն տնտեսական զարգացման վրա։
«Մենք ակտիվորեն դիվերսիֆիկացնում ենք մեր արտահանման շուկաները, և հուսով ենք, որ շուտով ձեր երկրում կտեսնենք հայկական ագրոպարենային ապրանքներ, ինչպիսիք են գինին, մեղրը, թեյը, ինչպես նաև տեքստիլը»,- նշել է նախարարը:
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հաստատել են իրենց պատրաստակամությունը զարգացնելու հայ-շվեդական առևտրատնտեսական փոխգործակցությունը։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…