

ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանն անդրադարձել է էլեկտրաէներգիայի անջատման դեպքերին։ Նրա խոսքով՝ ԲԷՑ-ի հոսանքազրկման հետևանքով, թեև կարճատև, բայց անջատվում է հանրապետության 1/3-ի հոսանքը․
«2023թ. նոյեմբերին կառավարության նիստի ժամանակ էլեկտրամատակարարման կարճատև ընդհատման պատճառների ուսումնասիրման համար ստեղծվեց հանձնաժողով, հետաքննության արդյունքում պարզ դարձավ՝ այն տեղի էր ունեցել ԲԷՑ-ում կատարվող աշխատանքների պատճառով։ Արդյունքում հոսանքազրկվել էր հանրապետության մոտ 1/3-ը, և սա ՀԷՑ պատասխանատվության դաշտից դուրս էր»,- ասել է նա։
Անդրադառնալով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ժամանակ տեղի ունեցած հոսանքազրկմանը՝ Դարբինյանը նշել է, որ մինչ այդ էլ են այնտեղ եղել էլեկտրամատակարարման անջատումներ, բայց ոչ՝ ներկայացումների պահին. «Մեր ընկերության անձնակազմը մի քանի անգամ ստուգայց է կազմակերպել և պարզել, որ խնդիրն իրենց բալանսում գտնվող տրանսֆորմատորի թերությունների հետ էր կապված»։ Ըստ նրա՝ այդ մասին տեղյակ է պահվել թատրոնի աշխատակազմին, ասվել, որ տրանսֆորմատորներից մեկը պետք է փոխվի, բայց նրանք անտեսել են խորհուրդը։
Աբովյանի մարզադաշտում ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած հոսանքազրկման հետ կապված էլ նա մանրամասնել է, որ նախքան խաղը այդ մասին ստացել են գրություն ՀՖՖ-ից՝ իրենց բալանսում գտնվող 2 տրանսֆորմատորներից մեկն անջատելու մասին. «Տրանսֆորմատորը ՀՖՖ դիմումի հիման վրա անջատվել էր, արդյունքում՝ խաղի օրը ամբողջ բեռն ընկել էր մեկ տրանսֆորմատորի և մեկ ուղղության վրա, որը, չդիմանալով ծանրաբեռնվածությանը, անջատվել էր»։
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանն հայտարարել է, որ քննարկումների և երկխոսության արդյունքում, դրական համարելով…
«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…
Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…
«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…
2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…
Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…