Աշխարհ
04.09.2024

Եգիպտոսի նախագահը 12 տարվա մեջ առաջին անգամ այցելել է Թուրքիա

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին սեպտեմբերի 4-ին ժամանել է Անկարա՝ բանակցություններ վարելու թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ: Սա 12 տարվա ընթացքում առաջին նման նախագահական այցն է Թուրքիա՝ տարածաշրջանային տերությունների միջև երկար ժամանակ սառեցված հարաբերությունների ջերմացման ֆոնին, գրում է Reuters-ը:

Փետրվարին Էրդողանն էր մեկնել Կահիրե, որը 2012 թվականից ի վեր նրա առաջին այցն էր Եգիպտոս՝ վերականգնելու արդեն մեկ տասնամյակ խիստ լարված կապերը:

Անկարայի և Կահիրեի հարաբերությունները խարխլվել են 2013-ին, երբ Եգիպտոսի այն ժամանակվա բանակի հրամանատար Սիսին տապալել է «Մուսուլման եղբայրների» առաջնորդ Մուհամեդ Մուրսիին՝ Էրդողանի դաշնակիցին, որը 2012 թ. դարձել էր Եգիպտոսի նախագահը: Մուրսին որպես նախագահ Թուրքիա է այցելել 2012թ.-ին:

Էրդողանը Սիսիին դիմավորել է Անկարայի օդանավակայանում, որից հետո միասին Էրդողանի ավտոշարասյունով մեկնել են նախագահական պալատ՝ մասնակցելու դիմավորման արարողությանը: Նրանք նախագահելու են նաև Թուրքիա-Եգիպտոս բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստը։

Լրահոս
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08

Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34

Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46

Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45

Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35

Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26

ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15

Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52

Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00

Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40