Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում այսօր հրավիրվել էր հանդիպում սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ՝ սպառողների շահերի պաշտպանության մեկնարկող բարեփոխումներին առնչվող հարցերը քննարկելու նպատակով:
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը սկսում է սպառողների շահերի պաշտպանություն իրականացնել և ըստ նախատեսվող փոփոխությունների՝ դառնալու է Հայաստանում սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող կենտրոնական մարմինը:
Նա հավելել է, որ այժմ կառավարության գործընկերների հետ օրենսդրական փոփոխությունների փաթեթ է մշակվում, որով մեր երկրում ՀԸԳՀ-ի (CEPA) շրջանակում ներդրվելու են սպառողների շահերի պաշտպանության ԵՄ առաջատար ստանդարտներին համահունչ մեխանիզմներ:
Գեղամ Գևորգյանի խոսքով՝ ընտրվելու է սպառողների շահերի պաշտպանության դուալ մեխանիզմ, որի համաձայն ՄՊՀ-ն՝ որպես կենտրոնական մարմին, իրականացնելու է վարչարարություն հանրային շահի առկայության դեպքերում, միաժամանակ ստեղծվելու են ընթացակարգեր սպառողների անհատական իրավունքների պաշտպանության համար:
Մասնավորապես՝ լինելու են հավատարմագրված ՀԿ-ներ, որոնք լիազորություն են ունենալու սպառողների անհատական և կոլեկտիվ շահերի պաշտպանություն իրականացնել:
Այս առումով ՄՊՀ նախագահը կարևորել է գործող ՀԿ-ների ակտիվ դերակատարումն ու համագործակցությունը՝ բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու նպատակով:
Հանդիպման ընթացքում ՄՊՀ նախագահը պատասխանել է ՀԿ-ների բարձրացրած հարցերին, պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա քայլերի շուրջ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…