Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում անցկացվող «Europe Whole and Free: A Renewed Commitment to European Security» պանելային քննարկմանը։
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և այդ համատեքստում ԵՄ հետ հարաբերությունների խորացման ՀՀ կառավարության պատրաստակամությանը։
«ՀՀ վարչապետն ասել էր՝ Հայաստանը պատրաստ է Եվրամիությանն այնքան մոտ լինել, որքան որ ԵՄ-ն հարմար կգտնի, և այսօր հայ հասարակությունը սպասում է պատասխանի, քանի դեռ հնարավորության «դուռը բաց է»։
Մենք ցանկանում ենք լինել այն միջավայրում, որի հետ կիսում ենք նույն արժեքները։ Հայաստանի ժողովուրդը եվրոպական ձգտումներ ունի, Հայաստանի կառավարությունն ունի եվրոպական ձգտումներ»,- իր խոսքում ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…