

Երբ բանաստեղծն ասել է՝ Ռուսաստանին մտքով չես հասկանա, չի կանխատեսել, որ մեկուկես դար անց իր հայրենիքում Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ կլինի Դմիտրի Մեդևը և կգրի, որ «մինչև Լեհաստանի հետ սահման պետք է սանիտրական կորդոն ստեղծվի»
Այդ նպատակը նա հիմնավորելու Ռուսաստանն արևմտյան հեռահար հրթիռներից պաշտպանելու անհրաժեշտությամբ:
Բոլոր երկրներն ինքնապաշտպանության իրավունք ունեն: Խնդիրն այն է, որ Դմիտրի Մեդվեդեւը նաև ասում է, որ «նախկին Ուկր.ԽՍՀ տարածքը Ռուսաստանի պատմական հողերն է»: Այսինքն, եթե մինչև Լեհաստանի սահման «սանիտարական կորդոն» ստեղծվի, ապա այդ տարածքներն անցնելու են Ռուսաստանին:
Այդ դեպքում ի՞նչ տարբերություն՝ արևմտյան հեռահար հռթիռը, դիցուք, Լվովից ռուսական Բելգորոդն է խոցու՞մ, թե՞ լեհական Գդանսկից արդեն ռուսական դարձած Կիևը: Ո՞րն է Մեդվեդևի «սանիտարական կորդոնի» նշանակությունը: Մնում է մտածել, որ Մեդվեդևի երազանքն է, որ Ռուսաստանը հեռահար հրթիռներ տեղակայի Ուկրաինայի տարածքում՝ սպառնալով Վարշավային, Բեռլինին, Փարիզին, Մերձբալթիկային եւ Սկանդինավյան երկրներին: ԵՎ քանի որ խաղաղ-բանակցային ճանապարհով չի հաջողվել Ուկրաինային համոզել, ընտրվել է պատերազմով պարտադրելու տարբերակը:
Երևի Մոսկվայում բանստեղծի երկրորդ բնութագրում են կարեւոր համարել՝ Ռուսաստանը հնարավոր չէ արշինով չափել: Իսկ վերջին միտքը, որ Ռուսաստանին պետք է միայն հավատալ,-հասկանում են «Ռուսաստանից պետք է միայն վախենալ» իմաստով: Իսկ երբ չեն վախենում, Ռուսաստանն սկսում է վախեցնել: Թեև Ուկրաինայի դեպքում դա այնքան էլ օրիգինալ չի ստացվում: Բայց ռուսներն ասում են, չէ՞՝ իսկ գուցե ստացվի՞…
Վահրամ Աթանեսյան
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…