Լրահոս 24/7
06.09.2024

Իրանը դեմ է, որ Սյունիքում հաղորդակցությունները վերահսկեն երրորդ երկրները

Թեհրանը դեմ է, որ Սյունիքում հաղորդակցությունները վերահսկեն երրորդ երկրների ներկայացուցիչները, լրագրողներին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ մեկնաբանելով Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան ապագա հաղորդակցությունը վերահսկելու համար օտարերկրյա մասնավոր ընկերությունների ներգրավման հնարավորությունը։

Իրանի դեսպանի խոսքով՝ ՀՀ իշխանությունների հայտարարության համաձայն՝ սահմանային կետերում վերահսկողությունը կիրականացվի Հայաստանի լիազոր մարմինների կողմից։

«Մենք կողմ ենք, որ ամեն ինչ լինի Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում, ցանկացած վերահսկողություն լինի Հայաստանի կողմից: Մենք չենք աջակցում… որ այստեղ ժամանեն այլ երկրներից և փորձեն վերահսկողություն հաստատել կամ անվտանգություն ապահովել»,- ասել է Սոբհանին:

Նա նշել է, որ այս մասին խոսում են նաև Հայաստանի իշխանությունները՝ ամեն ինչ լինելու է Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում։ Այսպիսով, խոսքը անվտանգության ապահովման հարցը ինչ-որ միջազգային ընկերությանը փոխանցելու մասին չէ։

«Խոսքն այն մասին է, որ ինչ-որ առևտրային ընկերության ներկայացուցիչ կարող է ներկա լինել բեռների տեղափոխման ժամանակ: Ինձ փոխանցվել է, որ վերահսկողությունը, անվտանգությունը լինելու են Հայաստանի կառավարության կողմից»,- ասել է Սոբհանին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54