

2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է Հայաստանի Հանրապետությանը՝ պատասխանելով ԱԺ ամառային դպրոցի ունկնդրի հարցին՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջին շրջանում շատ են քննարկումները տարածաշրջանային կոմունիկացիաների մասին։ Այդ քննարկումներում կան նաև որոշ տարընթերցումներ։ Վերջերս ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգությունը պետք է ապահովեն ՌԴ անվտանգային դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ուժերով։
Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նման բան չկա գրված։ Դա հրապարակային փաստաթուղթ է, կարելի է բացել և կարդալ։ Ընդհակառակը, այնտեղ գրված է, որ ՀՀ-ն է ապահովում, երաշխավորում հաղորդակցության անվտանգությունը։ Հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները բացելու մասին է։ Կոնտեքստից կտրված մեկնաբանությունները ոչ միայն օգուտ չեն տալիս, այլև վնասակար են։
ՀՀ կառավարությունը հրապարակային և պաշտոնապես ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, և եթե որևէ մեկը դեմ է այդ նախագծին, պետք է բացատրի, թե ինչու է դեմ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…