Այսօր Ալավերդիում կայացել է Սանահինի ժամանակավոր կամրջի բացման արարողությունը։ Կամուրջը Հայաստանին է նվիրաբերել Իրանի Իսլամական Հանրապետությունը։
Ներկա էին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, տեղակալ Սերժիկ Պոտրոսյանը և այլ պաշտոնյաներ։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Իրանին կամրջի և առհասարակ բարդ իրավիճակներում մշտապես Հայաստանի կողքին լինելու համար։ Նախարարը հատկապես ընդգծել է այդ գործընթացներում դեսպանի ակտիվ դերակատարության, գործուն մասնակցության և հետևողական աջակցության փաստը։
Դեսպանն, իր հերթին, ընդգծել է մշտապես Հայաստանի կողքին լինելու պատրաստակամության մասին։ Կամրջի բացումից հետո նախարարն ու դեսպանը Ալավերդու համայնքապետարանում խորհրդակցություն են անցկացրել, որի ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի կատարման ընթացքը։
Հիշեցնենք, որ Սանահինի կամուրջը փլուզվել էր գարնանը` մայիսի 26-ին, Դեբեդ գետի վարարման պատճառով։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…
Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…
Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…
Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…
Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…