Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովում նախատեսվում է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հանդիպումը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Այժմ մենք պատրաստվում ենք այս այցին, որպեսզի այն օգտակար լինի մեր երկկողմ հարաբերությունների համար»,- ասել է դեսպանը։
Իրանի նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա նաև այլ առաջնորդների, իրանական համայնքի հետ և ելույթ գագաթնաժողովում:

















