Լրահոս 24/7

Սուդանում բազմամարդ շուկայի հրետակոծության հետևանքով կա ավելի քան 20 զոհ

Սուդանի բազմամարդ շուկաներից մեկում հրետակոծության հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, 70 մարդ՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Հարձակումը տեղի է ունեցել Սենար քաղաքում սեպտեմբերի 9-ին։ Սուդանի բժիշկների միությունը հայտարարել է, որ հարձակման պատասխանատուն «Արագ աջակցության ուժեր» կիսառազմական խմբավորումն է։ 

Հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սուդանի զինվորականները մերժել են ՄԱԿ-ի փորձագետների առաջարկը՝ միջազգային ուժեր ուղարկել խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար։

2023 թ. ապրիլին Սուդանի բանակի և «Արագ աջակցության ուժերի» միջև քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր հազարավոր մարդիկ են սպանվել, 10 միլիոնից ավելի մարդ տեղահանվել է։

Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ տեղի ունեցած խաղաղության բանակցությունների մի քանի փուլերը արդյունք չեն տվել։ 

«Արագ աջակցության ուժերը» վերահսկում են մայրաքաղաք Խարթումի մեծ մասը, Կորդոֆան և Դարֆուր նահանգների մի մասը։

Սենար քաղաքը բանակից գրավել առայժմ չի հաջողվել՝ չնայած հունիսին «Արագ աջակցության ուժերը» գրավել են Սենար նահանգի մեծ մասը։ 

Հակամարտության երկու կողմերն էլ մեղադրվում են քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունների մեջ։

Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

14 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

14 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

14 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

14 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

14 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

16 hours ago