Լրահոս 24/7

Եռակողմ հայտարարությամբ անվտանգության երաշխավորի դերը վերապահվել է ՀՀ-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում անդրադարձել է տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանն ու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին։

Նա հիշեցրել է, որ կառավարությունը շուրջ 2 տարի շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով պատրաստակամ է իրականացնել ապաշրջափակումը։ Վարչապետը մանրամասնել է, թե ինչն է խանգարում այդ գործընթացի իրականացմանը.

«Խանգարում է այն, որ, կարծես, մեր ոչ բոլոր գործընկերներն են հակված օգտվել մեր կողմից առաջարկվող հնարավորությունից։ Մասնավորապես, շատ է քննարկվում հարցը, թե որքանով է «խաղաղության խաչմերուկ» նախագիծը համապատասխանում կամ տեղավորվում այդ թվում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանության մեջ։

Վերջին շրջանում այս հարցով քննարկումներն ակտիվացել են, և փորձ է արվում ներկայացնել, թե 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ այս կոմունիկացիաների անվտանգությունը ՀՀ տարածքում պետք է ապահովեն երրորդ ուժեր կամ երրորդ երկիր։ Ես պետք է միանգամից ասեմ, որ նման ընկալումը որևէ կապ չունի իրականության հետ»,- ասաց նա՝ մեջբերելով եռակողմ հայտարարության 9-րդ կետը։

«Եռակողմ հայտարարությունն ՀՀ տարածքում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման անվտանգության գործառույթը և անվտանգության երաշխավորի դերը վերապահել է Հայաստանին։ Սա բաց, հրապարակային տեքստ է»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ որոշ միջազգային գործընկերներ փորձում են հայտարարությունը ներկայացնել այլ կերպ.

«Օրինակ, ինչ չկա եռակողմ հայտարարության մեջ. չկա, որ ՀՀ որևէ տարածքի վրա պետք է լինի այլ երկրի վերահսկողություն, նման դրույթ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ընդհանրապես չկա»,- ասել է նա՝ կոչ անելով հայտարարությունում փնտրել ու գտնել դրույթ, որ հակառակը կպնդի.

«Չկա որևէ դրույթ, որ ՀՀ իրավազորությունն իր ինքնիշխան տարածքում, որևէ կերպ պետք է սահմանափակվի՝ մաքսային, սահմանային, ֆիտոսանիտարական և այլ հսկողությունների առումով։ Նման դրույթ պարզապես գոյություն չունի և չէր էլ կարող ունենալ»,- ասել է նա։

Թիվ 1

Recent Posts

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

1 hour ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

4 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

4 hours ago

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…

5 hours ago