

«Ուզում եմ հատուկ հիշեցնել, որ Երևանի ավագանու կազմը քաղաքական մարմին է, Երևանի քաղաքապետը՝ քաղաքական պաշտոնյա, և այստեղ ավելի ճիշտ է, որ խոսենք քաղաքական տերմինաբանությամբ։ Համաձայնեցի, որ իրավական մեկնաբանություն տալն իմ գործը չէ». այսօր Երևանի ավագանու նիստում Գրիգորի Երիցյանի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին նախագիծը քննարկելիս հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Իմ գործընկերներն ինձ հուշում են, որ նախագծի և հիմնավորման մեջ վստահաբար խնդիր չկա»,- ասաց Տիգրան Ավինյանը և վերադառնալով քաղաքական բովանդակությանը՝ հիշեցրեց, որ ամիսներ առաջ, երբ Մարատ Թոխյանը նման հարց էր ներկայացնում, Երիցյանն ասել էր, որ ինքն էլ չի եկել, բացակայել է, այդ դեպքում իր նախագիծը ինչու չեն բերում, և ստացել է պատասխան, որ եթե շարունակի չմասնակցել, կբերվի։
Տիգրան Ավինյանի խոսքով՝ վրեժխնդրության մասին խոսք չկա.
«Մենք ոչ մեկս թշնամիներ չունենք այս դահլիճում։ Ուղղակի եկեք ֆիքսենք՝ եթե կա սկզբունք, իսկ այն ֆիքսվել է հենց այդ նիստին, ինչո՞ւ ենք իրարից նեղանում։ Եթե ասվել է, որ եթե շարունակեք բացակայել, կբերվի նախագիծ, հիմա ինչու եք տարակուսում։ Գիտեիք, բայց դիտավորյալ բացակայում էիք։ Դուք Ձեր մասն եք արել, Թոխյանն՝ իր»։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…