

ԱԺ հերթական նիստում քննարկման դրվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման օրենքում» լրացումներ կատարելու մասին հարցը:
Քննարկման ընթացքում Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«Մենք ունենք բուժհաստատություններ, բարձր որակի բժիշկներ, բարձր որակի զարգացած սարքավորումներ, սպասարկման մասին չեմ կարող ասել, որովհետև այդ դասընթացները միշտ պետք է անցկացվեն, քանի որ որոշ դեպքերում բողոքում են: Բայց ոչ մի անգամ մենք դրանց մասին չենք խոսում, որովհետև վերջին հաշվով, երբ մենք տեղափոխում ենք տուրիզմի հատված, ՀՀ եկող բժշկական տուրիստը երեք անգամ ավել է վճարում, քան սովորական տուրիստը: Մենք ունենք այնպիսի բժիշկներ, որոնք որ լավագույն երկրների լավագույն բուժհաստատություններում գնում են իրենց փորձի փոխանակման համար: Մենք մեր բժիշկ-բրենդների մասին չենք խոսում, բուժհաստատություններում, որտեղ շատ զարգացած սարքավորումներ կան, դրանց մասին չենք խոսում: Վերջերս ես տեսա մի նոր բժշկական հաստատություն է կառուցվել քաղցկեղի բուժման համար: Ի՞նչ եք անում մենք, որ ամբողջ աշխարհին ցույց տանք, թե ինչ բժշկական ձեռնարկություններ ունենք, ինչ բժիշկներ և սարքավորումներ»,- հարցը ուղղեց պատգամավորը։
Հարցին ի պատասխան՝ Նանուշյանը նշեց, որ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մշակվել է բժշկական տուրիզմի զարգացման միջոցառումների պլան, որպեսզի արտասահմանյան բուժառումներին տեղեկացվի ՀՀ կողմից տրամադրվող բժշկական ծառայությունների մասին։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…