Լրահոս 24/7

Թուրքական բանակն՝ ընդդեմ Էրդողանի՞

Օգոստոսի 30-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հանդիսավոր պայմաններում սպայական վկայականներ է հանձնել ռազմական ակադեմիայի շրջանավարտներին: Դա ընդունված արարողակարգ է, որը, սակայան սկանդալային ավարտ է ունեցել. Էրդողանի հեռանալուց հետո ավելի քան երկու հարյուր նորաթուխ սպաներ մերկացրել են սրերը եւ հնչեցրել թուրքական բանակի երդումը, որ ութ տարի առաջ արգելվել է: Նրանք նաեւ միաձայն հայտարարել են. «Մենք Աթաթուրքի զինվորներն ենք»:

Մարտի 31-ին Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը մունիցիպակ ընտրություններում պարտվել է, տեղական իշխանությունը, այդ թվում՝ Ստամբուլի, Անկարայի, Իզմիրի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել են ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածուները:

ԺՀԿ հիմնադրել է Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալը, որ հետագայում ստացել է Աթաթուրք՝ «թուրքերի հայր» պատվանունը:

Թուրքիայի պատմության մեջ եղել են զինվորականնների կողմից պետական հեղաշրջման մի քանի դեպքեր, եւ բանակը միշտ հանդես է եկել որպես քեմալական սկզբունքների պաշտպան:

Եազմական համալսարանի կուրսանտների ցուցադրական ելույթը Թուրքիայի իշխանությունները գնահատել են որպես Էրդողանի դեմ ընդդիմադիր ԺՀԿ կազմակերպած ակցիա:

Էրդողանը հանձնարարել է, որ դատախազությունը հետաքննություն սկսի: Բրա այդ քայլը ԺՀԿ առաջնորդ Օզելը համարում է «Աթաթուրքի հիշատակի անարգում»:

Ի պաշտպանություն երիտասարդ սպաների հայտարարություն են տարածել թուրքական զինված ուժերի պահեստազորի տասնյակ հեղինակավոր գեներալներ:

Տպավորություն կա, որ Թուրքիայի հանրությունը դեմ է երկրի իսլամականացման Էրդողանի քաղաքականությանը, պահանջում է վերադարձ Աթաթուրքի աշխարհիկ, արեւմտամետ գաղափարախոսությանը: Քաղաքական այդ դիմակայության մեջ բանակւ կարող է անցնել Էրդողանի մրցակիցների ճամբարը:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

8 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

8 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

8 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

8 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

9 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

10 hours ago